Նորություններ

Տեղեկացնում ենք, որ սկսվել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կաճառ» գիտական պարբերականի 2024թ. առաջին համարի հոդվածների հավաքագրման գործընթացը
Հղումներ


 


 


 

 

Տեխնիկական պահանջներ


ՀՈԴՎԱԾԻ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Հոդվածները ներկայացվում են բովանդակային հետևյալ կառուցվածքով՝

  • ներածություն,
  • տեսամեթոդական հիմքեր,
  • ուսումնասիրության մեթոդներ,
  • ստացված արդյունքներ,
  • եզրակացություն,
  • օգտագործված գրականության ցանկ։


ՀՈԴՎԱԾԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ

Հոդվածն ընդունվում է էլեկտրոնային տարբերակով՝ https://katchar.sci.am հասցեով:

Տեքստում տողադարձ չօգտագործել:
 

  • Համակարգը՝ Microsoft Office Word
  • Թղթի չափը՝ А4
  • Էջերի քանակը՝ 10-12
  • Ամփոփումը` անգլերեն, ռուսերեն, հայերեն՝ 1 -ական էջ (պարտադիր)
  • Տողերի միջև հեռավորությունը` 1,15
  • Լուսանցքները` վերևից՝ 2․01 սմ, ներքևից՝ 2․01 սմ, ձախից՝ 2․01 սմ, աջից՝ 2․01 սմ
  • Տեքստի տառատեսակը` հայերենի համար` «GHEA Grapalat», անգլերենի և ռուսերենի համար` «Times New Roman»
     

ՏԱՌԱՉԱՓԸ ԵՎ ՆՅՈՒԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ`
 

  • Վերնագիրը, հեղինակի անունը, ազգանունը՝ 10․5 - ԳԼԽԱԳԻՐ, մուգ/Bold,
  • Հեղինակի/հեղինակների զբաղեցրած պաշտոնը, աշխատավայրը, գիտական աստիճանը և կոչումը, էլփոստը, հեռախոսահամարը (պարտադիր), 10․5 - ոչ մուգ,
  • Ամփոփումները՝ 10․5 - ոչ մուգ (օգտագործել միայն Համառոտագիր, Abstract, Аннотация բառերը՝ մուգ/Bold)
  • Բանալի բառեր և բառակապակցությունները (չգերազանցել 10 բառը)՝ 10.5, ոչ մուգ - (օգտագործել միայն - Բանալի բառեր և բառակապակցություններ, Keywords and phrases, Ключевые слова и словосочетания բառերը՝ մուգ/Bold)
  • Ենթավերնագրերը՝ 10.5, մուգ/Bold, ոչ գլխագիր
  • Տեքստը՝ 10.5, ոչ մուգ
  • Հղումները՝ տեքստում՝ ուղղանկյուն փակագծերում՝ ըստ գրականության ցանկում ներկայացված կարգային համարի` [3, էջ 15]
  • Գրականության ցանկը - Գրականությունը ներկայացվում է բնագրի լեզվով:
  1. Նախ նշվում են հեղինակի (ների) ազգանունը (ները) և անվան սկզբնատառը (երը),
  2. այնուհետև նյութի՝ գրքի կամ հոդվածի ամբողջական անվանումը, ամսագրի լրիվ անվանումը,
  3. հրատարակման վայրը,
  4. հրատարակչությունը,
  5. հրատարակման թվականը,
  6. հատորի և թողարկման համարները,
  7. հերթական համարը,
  8. էջերը կամ գրքի էջերի քանակը (Օրինակ՝ Հակոբյան Մ․, Ստեփան Ոսկանյանը և նրա միջավայրը, Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2005, 472 էջ):
  9. Համացանցում տեղադրված նյութերի դեպքում կիրառվում են նույն սկզբունքները՝ վերջում նշելով համապատասխան նյութի հղման հասցեն և ծանոթանալու ամսաթիվը (օրինակ՝ … // URL: http://www.info..., 14.06.2016)