Նորություններ

Տեղեկացնում ենք, որ սկսվել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կաճառ» գիտական պարբերականի 2024թ. առաջին համարի հոդվածների հավաքագրման գործընթացը
Հղումներ


 


 


 

 

Գրախոսման կարգը և տպագրման պայմանները


  • Ձեռագիր աշխատանքը գրախոսության հանձնարարում և հաստատում է խմբագրա­կազմը:
  • Ձեռագիր աշխատանքի նախնական դիտարկման ընթացքում ստուգվում է դրա համապատաս­խանութ­յու­նը ժողովածուի թեմատիկային և ձևական պահանջներին:
  • Թեմատիկային չհամապատասխանելու դեպքում ձեռագիր աշխատանքը գրախոսության չի հանձնարարվում,ինչի մասին տեղեկացվում է հեղինակը:
  • Գրախոսն ընտրվում է խմբագրակազմից (ներքին գրախոսություն) կամ այն տրվում է անկախ փորձագետի (արտաքին գրախոսություն):
  • Գրախոսության գործընթացն անանուն է և′ գրախոսի, և′ հեղինակի համար:
  • Գրախոսության արդյունքում ձեռագիրը կարող է մերժվել, վերադարձվել հեղինակին` լրամշակման, ընդունվել հրատարակության:
     

Գրախոսությունը ներառում է. 
 

  • աշխատանքի բովանդակության և ժողովածուում դրա հրատարակության հնարավո­րութ­­յան գնահատական,
  • մեթոդաբանության և գործիքակազմի սխալների (դրանց առկայութ­յան դեպքում) թվարկում,
  • տեքստը լրամշակելու առաջարկներ:

Գրախոսի բացասական եզրակացության դեպքում ձեռագիր աշխատանքը դիտարկվում է խմբագրակազմի նիստում, որտեղ ընդունվում է որոշում կա′մ հոդվածի մերժման, կա′մ անկախ փորձագետից լրացուցիչ գրախոսություն ստանալու անհրաժեշտության մասին: Հեղինակը տեղեկացվում է վերջնական որոշման մասին: 
 

  • Ձեռագիր աշխատանքի հրատարակության և համարի բովանդակության վերջնական հաստատման որոշումը կայացվում է խմբագրակազմի նիստի ժամանակ:
  • Ձեռագիր աշխատանքների գրախոսությունը և հաստատումը տևում է 1-1,5 ամիս, որից հետո դրանք հրատարակվում են ըստ հերթականության: 
  • Խմբագրակազմը կարող է ընդունել որոշում հոդվածի արտահերթ հրատարակելու մասին:
  • Ձեռագիր աշխատանքը հրատարակության նախապատրաստելը ենթադրում է խմբագրակազմի կողմից տեքստի համապատասխանեցում ժողովածուի շրջանակներում պահանջվող խմբագրական չափանիշներին:
  • Խմբագրական ուղղումները չեն համաձայնեցվում հեղինակների հետ:
  • Հոդվածների տպագրությունն անվճար է:


Ձեռագիր աշխատանքը չի վե­րա­դարձվում հեղինակին: